ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա՝ քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կարդացել էր նրան հասցեագրված քաղաքացի Մարիա Ղանաղունյանի նամակը։ Նամակում Կանադայում ապրող հայը նշել էր, որ ներկա օրենքները և համակարգը օգտակար չեն: Վարչապետը կարգադրել էր ծառայողական քննություններ։