ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Պ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտյա էլեկտրասյանը և հայտնվել դաշտում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Արման Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ։ Հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է։
Ըստ աղբյուրի՝ վարորդ Արման Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։