ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Պետական կառավարման համակարգի դիմադրության պերճախոս վկայություն էր Մարիա Ղանաղունյանի պատմությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կիսվել ՀՀ կառավարության տեսանյութով, որին կից գրված է․
«Հայրենադարձի նամակը վարչապետին. հանձնարարականները կատարման փուլում են, համապատասխան նախագծերը մշակվում են»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի քաղաքացու՝ իրեն հասցեագրված նամակը: Վարչապետը նամակը վերահասցեագրել էր մի շարք պաշտոնյաների։ ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ծառայողական քննություն էր սկսվել։