ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Սփյուռքը միանում է Հայաստանում ձևավորվող Դիմադրության շարժմանը։ Այս մասին հայտարարություններ են տարածել ՀՅԴ կառուցները՝ տեղեկացնելով, որ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում նոյեմբերի 8-9-ը կազմակերպվելու են ակցիաներ։
«Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ և կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետևանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ՝ ի զորակցություն Հայրենիքում ձևավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի և համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում»,- տեղեկացնում են ՀՅԴ-ի կառույցները:
--00--ԱՀ