ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Դիպուկահարների պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն և կարողությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:
Բացի այդ, զինծառայողների տեսական գիտելիքները և հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 29-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի օդուժի հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման, տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության համատեղ գործողություններ: