ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Պետական եկամուտների կոմիտեի վարչության աշխատողները օրերս կանխել են ապօրինի կերպով Բագրատաշենի անցակետով հեռախոսներ ներմուծելու անօրինական դեպքեր։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից:
Բագրատաշենի անցակետում գրանցվել է հեռախոսներ ներմուծելու 70 տարբեր դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվականը։ Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է տարբեր մոդելների 38 հեռախոսներ, որոնք եղել են մաքսային հսկողությունից թաքցված։ Մեկ այլ դեպքի ժամանակ Վրաստանից ժամանած անձը եղել է Վրաստանի քաղաքացի և անօրինական ճանապարհով ցանկացել է Հայաստան ներմուծել 33 հատ տարբեր մոդելների հեռախոսներ։
Նշենք նաև, որ հիմնականում հեռախոսները թաքցված են եղել մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչի, մեքենայի շարժիչի և նմանօրինակ այլ տարածքներում։
Նշված դեպքերի հետ կապված ՊԵԿ մաքսանենգության դեմ վարչությունը իրավախախտմանը համապատասխանող նյութեր է տրամադրել ՊԵԿ իրավաբանական վարչությանը։ Նյութերը փախանցվել են ՀՀ Մաքսաային օրենսգրքրքից։
ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը դեռևս շարունակում է մեծածավալ գործունեություն ՀՀ ներթափանցվող ապօրինի ապրանքների հայտնաբերման համար։