ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Բոլորն էլ գիտեին, որ կորոնավիրուսը մեկ ամիս առաջ ամբողջ աշխարհում տարածվում էր, կառավարության պայքարի մեթոդները շատ վատ են։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Ըստ Ծառուկյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հանձնարարություններ հիվանդանոցներին սեփականատերերին և դեղատներին մեկ ամիս առաջ պետք է տրված լիներ․
«Պետք է անպայման, ապահովեին անհրաժեշտ բուժման միջոցների և դիմակների հարցը: Մեկ ամիս հետո եկել, չոքել է մեր դուռը նայում ես՝ «մասկաներ» չկան, դեղորայք չկա»։
Հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանը ցանկացել է դիմակ ձեռք բերել, սակայն չի գտել, պատգամավորը պատասխանել է․
«Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդություններից չի կպնում: Բայց եթե բարի առաջարկներ են լինում, մարդիկ պետք է բարի լինեն այդ առաջարկները լսել, կատարել, ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ»։
Ծառուկյանի դիտարկմամբ՝ Իրանից եկած մեր հայրենակիցներին պետք էր ժամանելուն պես առանձնացնեին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանի 2 շաբաթը։