ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Կոտայքի մարզում մարտի 2-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմանում Աբովյանի բնակիչ, 44-ամյա Կարեն Գրիգորյանն իր վարած «Toyօta Camry» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Էլարի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 11-ամյա Սյուզաննա Բ․-ին։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանությանԿոտայքի բաժին։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ աղբյուրի՝ վարորդ Կ. Գրիգորյանն աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում՝ քաղաքաշինության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ, իսկ վրաերթի եթնարկված երեխան սովորում է Աբովյանի 2-րդ հիմնական դպրոցում։
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։