ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն տեսակետին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ փաստական հիմքեր չունեն: 24News-ի հետ զրույցում Գորգիսյանը նշեց, որ Փաշինյանի՝ օրինակ, Իրանում օտարերկյա գործակալների մասին արված հայտարարությունից հետո որևէ մեկն այդպես էլ չիմացավ, թե ինչ գործակալների մասին էր խոսում վարչապետը:
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե «ընդդիմադիր լինելն այժմ եկամտաբեր է», պատգամավորը նշեց. «Փաշինյանը միգուցե սեփական փո՞րձն է փորձում տարածել բոլորի վրա: Մեզ համար ընդդիմություն լինելը թե՛ նախկինների, թե՛ ներկաների ժամանակ ծախսատար ու բարդ է»:
Մանրամասները՝ տեսանյութում։