ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն տեսակետին է, որ Արցախի մասին անընդհատ խոսելը տեխնոլոգիա է, որն օգտագործում են նախկին իշխանության ներկայացուցիչները: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ տեխնոլոգիան ինչ-որ չափով աշխատում է, մարդիկ սկսում են մտածել՝ իսկ գուցե, այնուամենայնիվ, ինչ-որ բա՞ն է կատարվում:
«Նախկինները գիտեն՝ հնարավոր է պատասխանատվության կանչվեն, դրա համար են հիմա քաղաքական տեքստեր ասում, իսկ մանիպուլյացիայի համար Արցախի հարցն ամենահարմարն է: Արցախի հարցը շատ հարմար է քաղաքական զոհի կերպար ընդունելու համար»,- նշեց Զոլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։