ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ուկրաինայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է bbc.com-ը։
«Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո պատգամավորները հանդես էին եկել հայտարարությամբ։ Նրանց փոխանցմամբ՝ բավարարվել է Գոնչարուկի դիմումը․ նա այլևս չի զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:
Նշենք, որ Խորհրդարանի քվեարկության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։
Գոնչարուկը վարչապետ էր նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ից: