ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից 68 տարեկանում մահացել է իրանցի դիվանագետ, խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը։ Նա զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը, եղել երկրի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի խորհրդականը։
Նշենք, որ Հոսեյն Շեյխոլեսլամից առաջ կորոնավիրուսից մահացել էր Իրանի Մեջլիսի 1 պատգամավոր, 20-ից ավելին վարակված են, իսկ մարտի 2-ին մահացել էր նաև Նպատակահարմարության խորհրդի անդամ Մուհամմադ Միրմոհամադը:
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3513-ի, մահերինը՝ 108-ի, ապաքինվել է 739-ը: