ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
«Բացի «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի ծառայություններից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացիներն իրենց կատարողական վարույթների շրջանակում այսուհետ կարող են վճարումները կատարել նաև «ArCa» վճարային համակարգի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ՀԿԱԾ-ն։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից վճարումներ կատարելու համար նոր գործիքներ առաջարկելու նպատակն է զարգացնել սպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունները՝ խնայելով քաղաքացիների ժամանակը։