ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
«Ոչ»-ի քարոզաչական կողմի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել առերևույթ խախտման վերաբերյալ:
«Հերթական առերևույթ խախտումը
Պաշտոնական աղբյուրներում բացակայում է որևէ տեղեկություն այն մասին, որ Արարատի մարզպետը մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, եղել է արձակուրդում, մինչդեռ այդ օրը՝ աշխատանքային ժամին (12:24), այո-ի քարոզչական գրառում է կատարել։ Դա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի խախտում է։
Սպասենք պարոն մարզպետի պարզաբանմանը»,-գրել է Մելիքյանը: