ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում։ Այս մասին ասել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ներքին և Վերին Սղնախ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Քաղաքական խարդախություններ են սկսվել Արցախում: Երեկ հանդիպել եմ նախագահին, խնդրել՝ նորից կանչել մարդկանց, ասել, որ այդ փող բաժանելը, վարչական լծակները բանեցնելն անթույլատրելի են»,- նշել է Բալասանյանը:
Վիտալի Բալասանյանը շեշտել, որ իր շտաբում պարբերաբար հանդիպում է Արցախի նախագահի մյուս թեկնածուների հետ։
«Ասում եմ՝ նրանք, ովքեր երկիրը տանում և հասցնում են նման վիճակի, պատասխան են տալու։ Իմ երկրի և ժողովրդի դեմ որեւէ ոտնձգություն թույլ չեմ տալու»,- ընդգծեց Բալասանյանը։