ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համանախագահների՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա մասնավորապես նշել է, որ այդ հանդիպումը լեգիտիմացրեց և կանաչ լույս վառեց մնացած հանդիպումների համար: Նշենք, որ այսօր «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որւմ նել էր, որ Ադրբեջանում ՄԹ դեսպանը հանդիպել է «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ:
Սարգսյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Նորից եմ ասում: Առանց հայկական կողմի համաձայնության «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ համանախագահները չէին հանդիպի:
Համանախագահների հանդիպումը լեգիտիմացրեց և կանաչ լույս վառեց մնացածի համար: Հայկական կողմը համաձայնել է լեգիտիմացնել ու «level up» անել «ԼՂԱՀ» ներկայացուցչին, դրա համար էլ դեմարշ չի կարող անել»: