Կորոնավիրուսի պատճառով Ավստրիան դադարեցնում է Իտալիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

երկաթուղայինհաղորդակցություն

Կորոնավիրուսի պատճառով Ավստրիայի դաշնային երկաթուղիներից (Österreichische Bundesbahnen, ÖBB) հայտնել են, որ դադարեցվում է երկաթուղային հաղորդակցությունն Իտալիայի հետ։ Այս մասին տեղեկացրել է РиаНовости-ն։



«Մենք ակնկալում ենք քայլ առ քայլ դադարեցնել Իտալիայի հետ ամենօրյա երկաթուղային կապը», - ասվում է Twitter- ում տարածված ÖBB-ի հաղորդագրության մեջ:



Նշվում է, որ դեպի Իտալիա և հակառակ ուղղություններով տոմսերը, որոնք ուժի մեջ են մինչև 04/03/2020 ներառյալ, կարող են չեղարկվել ÖBB տոմսարկղում կամ հեռախոսով:



Միևնույն ժամանակ, այս ուղղությամբ շարունակվում են բեռնափոխադրումները։