ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ԱՄՆ ֆոնդային բորսան վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով փակվել է: Dow Jones ցուցիչը գրեթե 10 տոկոսով նվազում է արձանագրել։
Մարտի 12-ի երեկոյան տվյալներով՝ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12 տոկոսի նվազում։ 1987թ. ի վեր սա խոշորագույն անկման ցուցանիշն է։
Լոնդոնի FTSE-100 ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 10,87 տոկոսով, որը վերջին 33 տարվա համար ռեկորդ է:
Ըստ փորձագետների՝ իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի՝ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությամբ: