ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Էջմիածնի ռեստորաններում և հարսանյաց սրահներում կչեղարկվեն բոլոր միջոցառումները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Պայմանավորվածություն ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ չեղարկվելու են բոլոր առիթները՝ համաճարակի տարածումը հնարավրինս կանխելու համար», - ասել է Էջմիածնի քաղաքապետը և ընդգծել, որ սննդի կետերին հորդորել են աշխատել առաքման ծառայությամբ։ Որոշ սննդի կետեր փակվել են, իսկ գործողներում հսկողություն կսահմանվի, որպեսզի տեղում մարդիկ չկուտակվեն։