ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել արգելել օտարերկրացիների՝ երկիր մուտքը։ Այս մասին հայտարարել է վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանին:
Նշվում է, որ արգելքը ուժի մեջ կդրվի մարտի 17-ից և կգործի երկու շաբաթ։ Չիքովանին ընդգծել է, որ սահմանփակումները վերաբերում են օտարերկրա բոլոր քաղաքացիներին,- հաղորդում է Газета.ru-ն։