ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Բեգինյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվել է Սերգեյ Մեղրյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»։
Հիշեցնենք, որ Սերգեյ Մեղրյանը նախկին ԲԴԽ անդամ է։