Կորոնավիրուսի 84 դեպքից 72-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ:

Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ»: