ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի՝ Արցախ ներթափանցման ու տարածման ռիսկերը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը աջակցություն է հայտնում իշխանությանը: Հայտարարությունը՝ ստորև.
«Գիտակցելով իրավիճակի բարդությունը՝ մեր քաղաքական դաշինքը հայտնում է իր պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու պետական մարմիններին՝ արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:
Դաշինքի անդամները պատրաստ են կամավորականության սկզբունքով ակտիվ ներգրավվելու հանրությանը իրազեկման և համապատասխան աջակցության ցուցաբերելու այլ աշխատանքներում:
Մեր քաղաքացիների կյանքը մեզ համար բացարձակ արժեք է: Վերահաստատում ենք նաև, որ, իրավիճակից ելնելով, մեր կողմից դադարեցված է փակ տարածքներում նախընտրական քարոզարշավի անցկացումը:
Առողջություն և ողջախոհություն բոլորիս»: