Գերշահո՞ւյթ, թե՞ փակ սահման. ավտոյուղի գինը 2,5 անգամ բարձրացել է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ավտոյուղ.

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում կտրուկ թանկացել է ավտոյուղի գինը: Եթե մինչև վերջերս Իրանից ներկրվող ավտոյուղի 20 լիտրանոց տարայի մեծածախի գինը 12 հազար 500 դրամ էր, ապա երեկ այն դարձել էր 30 հազար դրամ, թանկանալով շուրջ երկուսուկես անգամ:

Սրա պատճառը ոչ միայն հայ-իրանական սահմանի փակ լինելն է, այլ նաև իրավիճակից որոշ մարդկանց կողմից գերշահույթ ստանալու մղումը, որը պետք է կասեցվի վարչարարական կտրուկ միջամտությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: