ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Արամ Ա կաթողիկոսը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հեռախոսազրույց են ունեցել կորոնավիրիուսի ստեղծած ներկա դրության շուրջ:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է Լիբանանի և ընդհանրապես ներկա պայմաններում Կաթողիկոսության մտահոգությունների մասին:
Նորին Սրբությունն իր հերթին մտահոգություն է հայտնել ներկա համաշխարհային համաճարակի հետևանքների ուղղությամբ, աղոթելով, որ Աստված մեր հայրենիքին ու ազգին հեռու պահի փորձանքներից:
Վեհափառ Հայրապետը ողջունել է վարչապետին տարվող հետևողական աշխատանքների համար: