ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ լուր տիտղոսակիր մարզիկների համար։
Վերջապես ընդունվեց կառավարության՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող Օլիմպիական չեմպիոնների և մրցանակակիրների, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողների և մրցանակակիրների, ինչպես նաև աշխարհի չեմպիոնների (Օլիմպիական մարզաձևեր + շախմատ և սամբո) ցմահ պատվովճարների մասին որոշումը։
Ըստ այդմ՝
Օլիմպիական չեմպիոն-200.000դր(նախկինում 100.000դր էր)
Օլիմպիական փոխչեմպիոն-140.000դր(նախկինում չկար)
Օլիմպիական բրոնզե մեդալակիր -100.000դր(նախկինում չկար)
Աշխարհի չեմպիոն-100.000դր (նախկինում 55.000դր էր)
Սա մեր անվանի մարզիկների՝ համաշխարհային սպորտում ունեցած հսկայական վաստակի գնահատական է»։