Բաբայանը պատգամավորների «ամենամսյա պարգևատրումները» որակել է «աբսուրդ» և «հակաօրինական»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

բաբայն

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով պատգամավորների ամենամսյա պարգևատրումներին՝ այն որաելով «աբսուրդ» և «հակաօրինական»։

«Ի՞նչ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող պարգևատրումը.

Համաձայն օրենքի՝ պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Ինչպես նկատեցիք պարգևատրելու համար առնվազն անհրաժեշտ է հետևյալ պայմաններից մեկը. բարձր գնահատական հատուկ առաջադրանքների կատարում որակյալ աշխատանք

Արդյոք մեր պատգամավորների մշտական աշխատանքն արժանի՞ է բարձր գնահատականի։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյոք մեր պատգամավորիները մշտապես կատարո՞ւմ են հատուկ առաջադրանքներ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Արդյոք մեր պատգամավորները մշտապես աշխատո՞ւմ են որակյալ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։

Հետևություն. պատգամավորների «ամենամսյա պարգևատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաև հակաօրինական է։

Արտակարգ դրության ավարտից հետո մանրամասն կխոսեմ այս պարգևատրումների անօրինականության մասին։ Կխոսեմ նաև, թե ում հաշվին են բավականին բարձր աշխատավարձ ստացող պատգամավորները ստանում մի առավել բարձր պարգևատրումներ։

Ազնի՛վ եղեք, պարզապես օրենքի փոփոխություն արեք և ձեր աշխատավարձները երեք անգամ ավելացրեք։

Հ. Գ. Ես միշտ պնդել եմ, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է ստանան բարձր վարձատրություն։ Բայց չափ ու սահման ունեցեք։ Գոնե որևէ արժեք ստեղծեք, հետո մտածեք ձեր հարստանալու մասին։

Մեզ իրական հեղափոխություն է պետք...»,- գրել է Արսեն Բաբայանը: