ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Коммерсантъ»-ը ներկայացրել է ձեռնարկատեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկ Ռոման Պուտինի հարցազրույցը, որն առնչվում է ՌԴ նախագահի զարմիկը պատասխանել է Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած սահմանադրական փոփոխությունների և նախագահական լիազորությունների ժամկետի զրոյացմանը:
«Մեր երկիրն ուժեղ առաջնորդի կարիք ունի՝ այն էլ համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Վլադիմիր Պուտինին այլընտրանք չկա, հո Նավալնին չի՞ լինելու»,-ասել է ձեռնարկատերը:
Ռոման Պուտինը տեղեկացրել է նաև, որ պատրաստվում է «Գործի մարդիկ» անվանումով կուսակցություն ստեղծել, որի նպատակն է լինելու անցնել խորհրդարան:
Հարցին՝ արդյոք քննարկե՞լ է նախաձեռնությունը նախագահի աշխատակազմի հետ, ձեռնարկատերը պատասխանել է, որ կուսկացության անդամները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դա անել:
Ռոման Պուտինը աշխատել է Դաշնային անվտանգության ծառայությունում, զբաղեցրել է անվտանգության գծով Ռյազանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Քաղաքացիական ծառայությունը լքելուց հետո նա զբաղվել է խոշոր ֆինանսական և արդյունաբերական խմբերի ու շրջանային ղեկավարներ խորհրդատվությամբ:
Նշենք, որ Ռոման Պուտինի հայրը՝ Իգոր Պուտինը, ՌԴ նախագահի ոչ հարազատ եղբայրն է: