ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կարծում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով՝ Ազգային ժողովը կարող է իրեն թույլ տալ հեռավար աշխատանքի անցնել:
24News-ի հետ զրույցում նա ասաց, որ եթե ԱԺ-ում 132 մարդ է հավաքվում, ապա քաղաքացուց դժվար է պահանջել, որ տանը մնա, խմբերով չհավաքվի:
«Կորոնավիրուսի մասով ուշացած որոշումներ են եղել, բայց, հուսանք, պետությունը կկարողանա կանխել վիրուսի հետագա տարածումը»,- ընդգծեց պատգմավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։