ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին քաղաքացի Նարինե Դավթյանը նվիրաբերել է ախտահանիչ նյութեր, անհատական պաշտպանիչ դիմակներ, տեսչական մարմնի աշխատանքային գործընթացում անհրաժեշտ տնտեսական պարագաներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ լրատվական ծառայությունը:
Դրանցով համալրվել է ԱԱՏՄ գույքը, ինչն էական օժանդակություն է պետական միջոցները խնայելու առումով և մեծապես կարևորվում է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերի համատեքստում։