ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Մարտի 28-ի լուսաբացից, ամեն օր ժամը 06:00-ից ԱԻՆ ստորաբաժանումները համայնքներում հանրային վայրերում, մասնավորապես կանգառներում, կիրականացնեն ախտահանման աշխատանքներ: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանը:
Հարությունյանը նշեց, որ գործողությունը հանրապետության բոլոր համայքներում կրականացվի օրական 2 անգամ:
«Մինչ այս էլ են ԱԻՆ ստորաբաժանումների ներկայացուցչներն իրականացրել ախտահանման աշխատանքներ, սակայն դրանք արվել են ըստ անհրաժեշտության: Վաղվանից դա կդառնա պարտադիր»,- հավելեց փոխնախարարը:
ՀՀ-ում արտակարգ ռեժիմի սահմանումից հետո ԱԻՆ ՃԿԿ-ն ստացվել է 500 ահազանգ, 286-ը կապված է եղել կորոնավիրուսի, 200-ն՝ այլ խնդիրների հետ, մասնավորապես Իտալիայից եւ ԻԻՀ-ից եկած մարդկանց մոտ առկա ջերմության եւ այլն: ԱԻՆ ավտոբուսներով եւ ԱԻՆ փրկարար ծառայության բուժվարչության մեքենանով մեկուսացվել են 400 կոնտակտավորներ, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից կոնտակտավորներին եւ բոլորին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, ինչը շարունակվում է: