ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
«Ռեալը» մտադիր է ամռանը վաճառել առնվազն չորս-հինգ ֆուտբոլիստի։ Այս մասին փոխանցում է sports.ru-ն:
Մադրիդցիների կազմում այժմ 25 ֆուտբոլիստ կա, նրանց թվում է նաև ՝ Ռոդրիգո Գոեսը, որը հայտավորված էր «Կաստիլիայում»:
Ռեյնյերը առաջին թիմին կմիանա նոր մրցաշրջանից, ևս 11 ֆուտբոլիստներ էլ կվերադառնան վարձակալությունից: Այդ կապակցությամբ Ռեալը մինչև նորեկների գնելը կվաճառի նախկին ֆուտբոլիստներին:
Ակումբը պատրաստ է բաժանվել Գարեթ Բեյլից, Խամես Ռոդրիգեսից, Լուկաս Վասկեսից և Մարիանո Դիասից ։