ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ԱՄՆ-ում սովորող մի խումբ ուսանողներ բաց նամակ են գրել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով ապահովել Հայաստան իրենց վերադարձը, քանի որ ուսումնաան հաստատությունները փակ են: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
8 Պատճառ ինչո՞ւ ենք մենք ուզում վերադառնալ Հայաստան և ինչո՞ւ հենց հիմա.
- Մենք բոլորս ապրում ենք ԱՄՆում՝ աշխարհի ամենաթանկ բուժօգնություն ունեցող երկրում:Մեզնից շատերը չեն կարող թույլ տալ պատշաճ ապահովագրություն,որը թույլ կտա հարկավոր բուժօգնություն ձեռք բերել
- ԱՄՆ 3 օր առաջ դարձավ աշխարում Covid-19 ամենաշատ գրանցված դեպքեր ունեցող երկիրը
- Շատերիս համալսարանները փակվելու մասին հայտարարեցին 3-4 օր առաջ, հետևաբար մենք չգիտեինք ինչպես վարվել
- Շատերիս համալսարանները աստիճանաբար մեզ զրկում եմ սնուցարար ուտեստներից, ուտելիք ձեռք բերելու տարբերակներից և ստիպում են սնունդի պակաս ունեցող մթերային խանութներից պատվերներով ապրել՝ երբ շատերը կա՛մ չեն մատակարարում, կա՛մ սնունդ չունեն մատակարարելու
- Համալսարանները ստիպում են մեզ հասարակական ճաշարաններում սնվել, որտեղ բոլորս վարակի մեծ վտանգի տակ ենք
- Համալսարանում մնացած բոլոր ուսանողներին տեղափոխում են մեկ ընդհանուր հանրակացարան, հաշվի չառնելով ուսանողների նախնական առողջական դրությունը, ստիպելով բոլորին օգտվել նույն հասարակական պետքարաններից և սանհանգույցներից՝ կրկին մեծացնելով վարակի վտանգը
- Շատերիս եկամուտը և ֆինանսական օգնությունը կախված էր մեր՝ կամպոսում կատարված աշխատանքից: Քանի որ աշխատատեղերը փակվել են, չունենք մեզ ապահովելու դրամական միջոցներ
- Այս մտահոգ իրավիճակը մեզ վրա ունի նաև լուրջ հոգեբանական ազդեցություններ: Լինելով հեռու ընտանիքից և հարազատներից, անդադար անհանգստությունների և սթրեսի մեջ գտնվելով միմյանց առողջության և ապահովության մասին՝ նաև մեր ընտանիքներին ենք պահում անդադար լարվածության մեջ: Այս ուժեղ սթրեսային իրավիճակը ազդում է նաև մեր ֆիզիկական առողջության վրա՝ կրկին թուլացնելով իմուն համակարգը և այն դարցնելով է՛լ ավելի խոցելի թագավարակին:
Մենք հասկանում ենք որ բարդ և կրիզիսային իրավիճակում են գտնվում բոլորը, և որ կան մարդիկ ով շատ ավելի կրիտիկական իրավիճակում են գտնվում: Մենք չենք ուզում ֆինանսական նեղություն պատճառել մեր երկրին, հասկանալով որ կան ավելի շտապ ծախսեր: Հետևաբար մենք պատրաստենք կրել ճանապարհորդելու բոլոր ծախսերը և կառավարությունից խնդրում և ակնկալում ենք միմիայն դիպլոմատական և կազմակերպչական աջակցություն: Նաև հասկանում ենք ռիսկերը մեզ հետ վիրուսը Հայաստան բերելու և պատրաստ ենք ինքնամեկուսացվել սահմանված 14 օր ժամկետով մինչև անվտանգ կլինենք՝ մեր ընտանիքներին միանալու:
Հեղինակներ`
Tatev Gevorkyan
Eliza Melkonyan
Seda Bagiryan»։
Հայաստանի դեսպանատունն իրենց տարբերակ է տվել Մինսկով ամսի 4-ին վերադառնալ Հայաստան: Տվյալ պահին այս տարբերակը հնարավոր և նպատակահարմար է միային 6-ի համար: Նամակին ի պատասխան հայտարարել է դեսպանատունը որի վերաբերյալ նամակի հեղինակներից մեկը՝ Տաթև Գեւորգյանը, ֆեյսբուքյան գրառում է արել:
«Կա վախ ռեյսերի չեղարակման դեպքում օդանավակայաններում անորոշ ժամանակով մնալուց: Որոշներս՝ մասամբ ես, ում տվյալ պահի իրադրությունը առավել անբարենպաստ է, համաձայն ենք այդ ռիսկին դիմելու: Դեսպանատան ներկայացուցիչները վստահեցրին որ բոլոր կետերում ունեն Հայաստանի դեսպանատսն ներկայացուցիչներ, ովքեր կկարողանան մեզ օգնել,եթե հարկավոր լինի: Կոնկրետ ինձ և իմ համալսարանի ուսանողների հետ հյուպատոսը գտնվում է մշտական կապի մեջ՝ ինչի համար շնորհակալ ենք:
Տոմսեր գնողներս գիտակցում ենք իրավիճակի լրջությունը եվ նույնիսկ վստահ չլինելով արդյոք կհաջողվի հասնել Հայաստան, արդեն պայմանավորվածություններ ունենք մեզ 14 օրով ինքնամեկուսացնելու նպատակով: հավաստի եղեք, որ ո՜չ մեր երկրի ժողովրդին և հատկապես մեր ընտանիքներին վտանգի տակ դնելու միտում չունենք, քանզի հասկանում ենք իրավիճակի ծայրահեղ լրջությունը:
Շնորհակալ եմ բոլորից ով օգնության ձեռք մեկնեց և արձագանքեց»,-գրել է Տաթև Գեւորգյանը: