ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները մրցույթը կանցկացնեն օնլայն համերգի ձևաչափում։ Համերգը կկայանա մայիսի 16-ին, կտևի 2 ժամ։
Շոուն ստացել է Eurovision: Europe Shine A Light անվանումը, ելույթ կունենան և՛ 2020 թվականի, և՛ նախորդ տարիների լավագույն մասնակիցները։
Համերգը կրելու է ցուցադրական բնույթ և կհեռարձակվի YouTube-ի պաշտոնական ալիքով:
Կազմակերպիչներն այս կերպ ցանկանում են փոխհատուցել մրցույթի չեղարկումը, որը պետք է կայանար Ռոտերդամում, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկվել էր:
Համերգը կվարեն հոլանդացի դերասանուհի Շանտալ Յանզենը, երգչուհի Էդսիլյա Ռոմբլին, ով 1998 և 2007 թվականներին հանդես է եկել որպես մասնակից, ինչպես նաև Յան Սմիթը: