Շահրամանյանը պարտավոր էր գնահատեր պատերազմի հնարավորությունը, ինչո՞վ էին 2020-ից հետո զբաղված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սամվել Շահրամանյանի խոսքը չափից դուրս թույլ էր, նրանից ակնկալվում էր բացատրություն կարևոր հարցերի մասին, որը այդպես էլ չտրվեց։ Ի՞նչ պետք է աներ ինքը, որ Արայիկ Հարությունյանը չէր կարող անել, ինչո՞ւ Արցախում հանկարծ հասունացավ իշխանափոխության հարցը և ինքը երբ նախագահ էր ընտրվում, ի՞նչ ծրագիր ուներ նման սցենարի դեպքում։ Նա պարտավոր էր գնահատել պատերազմի հնարավորությունը, ինչո՞վ էին 2020-ից հետո զբաղված։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Շահրամանյանն ազնիվ կլիներ, որ խոսեր Արցախի նախագահների գերեվարման պատմությունից, ինչո՞ւ Բաքվի հետ նախորդող բանակցություններից հետո հնարավոր չեղավ խուսափել նման ստորացուցիչ գործընթացից։ Թող նախագահներին բերեին այստեղ, քառատեին, ցմահ ազատազրկման դատապարտեին, բայց նման ստորացուցիչ իրավիճակում չհայտնվեինք։ Ադրբեջանը թքում է մեր ազգային արժանապատվության ու ինքնասիրության վրա։ Եթե մեղավորները պատասխան չտան, մենք չենք կարող արժանապատիվ ապրել և որևէ պետության աչքերին նայել, տաք ենք, չենք հասկանում՝ ինչ է տեղի ունեցել»,- ավելացրեց Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ