ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ է առաջնությունները չեղարկելու գաղափարին և քննարկում է Չեմպիոնների և Եվրոպա լիգաների եզրափակիչներն առանց հանդիսականների անցկացնելու հնարավորությունը։
Կառույցում կարծում են, որ հնարավորինս շուտ ազգային առաջնությունները և եվրագավաթային մրցաշարերը պետք է վերսկսվեն:
Ապրիլի 1-ին ՈւԵՖԱ-ն ազգային առաջնությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ընթացքում կքննարկի նաև ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման և տրանսֆերային պատուհանի ժամկետի փոփոխման հարցը: