ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սա պաշտոնական փաստաթղթի կեղծելու փորձ է: Մենք շարունակում ենք հաջողությամբ իրականացնել հեռավար կրթությունը առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա:
Արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է»: