ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Առուստամյանին հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը.
Կարեն Առուստամյանին նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»: