ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ապրիլի 4-ին՝ ժամը 03։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։