ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
«Ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի...»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Մարդիկ սոված են, ուտելիք չունեն...
Հազարավոր սովյալներ ունենք, ու իշխանավորներից ոչ մեկի պետքը չի:
Ոստիկաններին օրուգիշեր հանել-կանգնացրել եք դրսում՝ առանց հավելավճարի...
Մենակ արգելք ու սպառնալիք եք տարածում...
Բա ո՞ւր մնաց ձեր հպարտ քաղաքացին...»։