ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Կորոնավիրուսով վարակման առաջին ախտանիշները բարձր ջերմությունն է: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։
«Մարդիկ պատմում են, որ գիշերվա կեսին արթնանում են մթության մեջ, իրենց սարսափելի են զգում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,-հայտարարել է Հարիսը:
Նա հավելել է, որ դրանից հետո հիվանդների մոտ սկսվել է տենդ․
«Ամենաակնհայտ ախտանշանը տենդն է, ու մարմնի 38աստիճանից բարձր ջերմությունը»։
Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ դրան բախվում է պացիենտների 90 տոկոսը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում կոոնավիրուսի միլիոնից ավելի դեպք է գրանցվել, որից 57 հազարը մահացել է։
Հայաստանում կորոնավիրուսի 831 դեպք է հաստատվել։ Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, մահացածների ընդհանուր թիվը 8 է։