Պատճառ չկա ենթադրելու, թե կորոնավիրուսը կդադարի տարածվել ամառվա շրջանում․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնա.

«Ինտերֆաքսը», հղում անելով Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանին, հայատարարել է, որ պատճառներ չկան ենթադրելու, թե նոր տիպի կորոնավիրուսը կդադարի տարածվել ամառվա շրջանում։ Ըստ մասնագետի՝ վիրուսի ակտիվության վրա կլիմայական տարբեր պայմանների ազդեցության ճշգրիտ տվյալներ ներկայումս չկան։

«Պետք է ընդունենք, որ վիրուսը կարող է պահպանել տարածվելու ունակությունը»,- Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը։