ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 23-ին: Գործը քննելու է դատավոր Զարուհի Նախշքարյանը: Այդ մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Վարապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցի իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը՝ 2 միլիոն դրամ։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի դստեր համար Երևանի ռեստորաններից մեկից ամսական 3000 դոլարի սև խավիար են գնում: