ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին հերքել է տեղեկություններն այն մասին, թե պատրաստվում է տեղափոխվել Միլանի «Ինտեր» կամ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ»։
Մեսսին իր ինստագրամյան էջում գրառում է արել, որին կից նշել է․
«Կեղծ լուրեր են։ Լավ է, որ ոչ ոք այդ լուրերին չի հավատում»։
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ․ հունիս։