ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Նոյեմբերին հնարավոր է կորոնավիրուսով վարակման նոր ալիք սկսվի, եթե բոլոր պետությունները չկարողանան ամռանը համաճարակը հաղթահարել։ Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Շանհայի «Հուաշան» հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Չժան Վենհունին։
Բժիշկը կարծում է, որ այս ամռանը հազիվ թե հնարավոր լինի ամբողջությամբ ազատվել վիրուսից, քանի որ կորոնավիրուս է գրանցվել նաև Հարավային Աֆրիկայում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում։
«Երբ ձմեռ գա, բոլորը պետք է նստեն տանը»,- ասել է Վենհուն, և հավելել, որ համաճարակի երկրորդ ալիքը փոքր ծավալների կլինի։
Ընդ որում, նա նշել է, որ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի համար դժվար կլինի հաջորդ ձմեռը։
Մասնագետի խոսքով՝ հենց այս պետություններից է կախված համաճարակի վերահսկումը աշխարհում։