ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Կորոնավիրուսային վարակը՝ COVID-19-ը, ծագել է Ուհան քաղաքաի լաբորատորիայում, դրա աշխատակիցը դարձել է «զրոյական հիվանդը»: Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox News-ը հղում անելով աղբյուրներին:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ Չինաստանը փորձել է ապացուցել, որ երկրի՝ վիրուսները հայտնաբերելու և պայքարելու կարողությունը հավասար է կամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ն:
Ի սկզբնե վիրուսը լաբորատոր ճանապարհով փոխանցվել է մարդուն չղջիկից, այնուհետև տարածվել է Ուհանի բնակչության շրջանում, հայտնում է հեռուստաալիքը:
Զրուցակիցներից մեկի կարծիքով ՝ COVID-19- ի տարածումը կարող է դառնալ «բոլոր ժամանակների ամենաթանկ կառավարական արդարացումը»:
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների, չղջիկները երբեք չեն վաճառվել Ուհանի շուկայում, որն ի սկզբանե համարվում էր վիրուսի օջախը: Ուհանի շուկայի օգնությամբ Չինաստանը փորձել է շեղել ուշադրությունը լաբորատորիայից:
Ավելի վաղ, Washington Post- ը հաղորդել էր, որ ԱՄՆ դեռ 2018 թվականի հունվարին նախազգուշացրել է Ուհանի համաճարակաբանական ինստիտուտի լաբորատորիաների անբավարար անվտանգության մասին, և որ գիտնականներն իրականացնում են չղջիկներից փոխանցվող կորոնավիրուսի ռիսկային ուսումնասիրություններ: