ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Կորոնավիրուսային հիվանդության (covid-19) կանխարգելման եվ հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով «Մարտիկ» հիմնադրամը Հայստանի փոխանցել է 50, իսկ Արցախին 25 հազար ԱՄՆ դոլար:
« Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ Արցախի Հանրապետությունում՝արտակարգ իրավիճակ: Հիմք ընդունելով՝ «Մարտիկ» հիմնադրամի նպատակներն ու խնդիրները հոգաբարձուների խորհուրդը 14.04.2020թ-ին որոշել է «Մարտիկ » հիմնադրամի մայր գումարից ՀՀ-ին տրամադրել 50 000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցեով ՀՀ գանձապետական 00005001947 հաշվին: Իսկ Արցախի Հանրապետությանը տրամադրել 25 000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցելով «Արցախբանկ» ՓԲԸ 223000612211100 հաշվին»,- հայտնել են հիմնադրամից: