ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Հայաստանում ապրիլի 15-ին կորոնավիրուսի դեպք է հաստատվել խոշոր գործատուներից մեկի մոտ: Այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի՝ գործատուն կախարգելիչ միջոցառումները պահպանել է, նրան ջերամչափել են մինչև արտադրության տարածք մուտք գործելը, այնուհետ թեստը դրական պատասխան է ցույց տվել:
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը է 1159։ Ապաքինվել է 358 մարդ, բուժում շարունակում է ստանալ 783 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է մարդ։
Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 18 է։
Բացասական է 9632 թեստ։