ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քննարկվում է ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացման որոշման դեմ փաստաբանների բողոքը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար. նա 9 ամիս գտնվում է կալանքի տակ: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործություններին:
Նշենք, որ Կալանավորումից առաջ հետվիրահատական բուժման նպատակով Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում, այնուհետև վերադարձել Երևան։
Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են վիրահատական միջամտության անհրաժեշտության հարցը, սակայն Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը չի փոխվել: