ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության ռեժիմն անվերջ երկարաձգվել չի կարող: Առայժմ համաճարակը հաղթահարված չէ, սակայն ցանկացած պահի արտակարգ դրությունը կչեղարկվի, եթե կառավարությունը կտեսնի, որ դրա հիմքերը վերացված են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Փոխնախարարի խոսքով՝ համաճարակի տարածման սկզբում կիրառված խիստ սահմանափակումները տվել են իրենց արդյունքը, և բնակչության վարքագծից է կախված արտակարգ դրության ևս մեկ անգամ երկարաձգումը։
Շարունակությունը՝ տեսանյութում: